ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Անկախության սերունդը` մեկ բեմում

Անկախության սերունդը` մեկ բեմում
07.09.2016 | 13:16

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ավելի քան 4 տասնյակ միջոցառումներից առանձնանում է սեպտեմբերի 21-ի «Անկախության սերունդ» խորագրով մեծ համերգը: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի փոխանցմամբ` երկար է քննարկվել այս ծրագիրը, ըստ որի` Հայաստանի մարզերից հավաքագրվել են 7-20 տարեկան 700 երեխաներ ու պատանիներ:

Ստեղծվել են համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ու մանկական երգչախումբ, որոնք համատեղ համերգով կներկայացնեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` գրված այդ օրվա համար: «Ես կարծում եմ, որ մշակութային ձեռքբերումները առաջին հերթին կարող է անկախության սերունդը ներկայացնել: Սա միջոցառում է, որն ունի գաղափարական հենք և հարիր է մեր 25-ամյա անկախությունը նման ձևաչափով ներկայացնելուն»,- ընդգծեց Արթուր Պողոսյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ